6-րդ դասարան, փետրվար

23.02.2021

Դասարանում 

1. Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

Իմ մանկության օրերին հորդահոս ու Շառաչյուն … գետ եմ տեսել:

Լեռներում միայն թնդուն … արձագանքը մնաց:

Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյուն …:

Մանկան շառաչյուն … ծիծաղը վարակեց մեծերին:

Այդ մարտին գետի շառաչյունը … լսվում էր բավական հեռվում:

Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը …:

2. Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

Քամին խաղում էր պաղպաջյուն… ալիքների հետ:

Դողդոջյուն… ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշյուն… զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյուն…  բողոքը:

Ջրի ճողփյունից… լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը…ը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատյուն…ն անակնկալի բերեց բոլորին:

3.Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝

ա) առարկա (գոյական),

բ) առարկայի հատկանիշ (ածական),

գ) գործողություն (բայ),

դ) գործողության հատկանիշ (մակբայ):

Քաջ, վախ, պարզ, սառն:

Տնային աշխատանք

Կարդա՛ Թումանյանի ,,Անգին քարը,, հեքիաթը: 

Ո՞րն է հեքիաթի հիմնական ասելիքը:Ինչո՞ւ է վերնագրված ,,Անգին քարը,,:
Անհասկանալի բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

1-Հեքիաթի հիմնական ասելիքն այն է որ գումարը մարդուն չի հարստացնում

22.02.2021

Դասարանում 

Թումանյանի բալլադները: 

Տնային աշխատանք

1. Տրված բառերը խմբավորի՛ր ըստ խոսքի մասերի:

Հող, սղոց, դուր, բուժակ, փայտ, բահ, պտուտակ, վիրավոր, բուժել, գերանդի, աքցան, բժիշկ, փորել, մաքուր, ամրացնել, պտտել, կարել, վիրաբույժ, ցանել, գարնանային, դեղ, սրսկել, շաղ տալ, դեզ, վիրահատել, հարթ, դիզել, վիրակապել, փայլուն, ներկել, սև, սպիտակ, մեկիկ-մեկիկ, կանաչ, կարմիր,զգուշորեն, կարգին, համառորեն, գիշեր-ցերեկ, տարեցտարի:

2. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ այդ շարքի մի բառը չունի:

ա) Ճանապարհ  բ) Արձան  գ) Ըմբոստ-ըմբոստ

խոնարհ        վրձին        ընդարձակ-վրձին

աշխարհ        զարդ      ընդդիմադիր-զարդ

խորհուրդ       զվարթ     ընձուղտ-ընձուղտ

շնորհք         վարձ      ըմբռնելի-ըմբռնելի

3. Ա շարքի ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում, ի՞նչ են ցույց տալիս, ինչո՞վ են տարբերվում Բ շարքի ընդգծված բառերից:

Ա. Ձայնավոր հնչյուն: –              Բ. Հնչուն երգ ու ծիծաղ:

Ձիերի դոփյուն: –                   Դողդոջուն ձեռքեր:

Զգեստների շրշյուն: –           Շրշուն քող:

Դռան բախյուն: –                   Բաբախուն սիրտ:

Ջրվեժի շառաչյուն: –            Շառաչուն ջրվեժ:

Անձրևի շաչյուն:                Պաղպաջուն ջրեր:

Վարար ջրերի գոչգոչյուն: –     Ժպտուն աղջիկ:

Ալիքի ճողփյուն: –             Սիրուն խաղալիք:

19.02.2021

Դասարանում 

Ընթերցանություն գրադարանում 

Տնային աշխատանք 

1. Հետազոտական աշխատանք.  թեմա ՝ Թումանյանը և Վերնատունը:

Վերնատուն.jpeg

2.Գտնել հետաքրքիր պատմություններ, հիշողություններ Թումանյանի մասին: Բլոգում տեղադրելիս՝ պարտադիր նշեք աղբյուրը:

«Վերնատուն», 15 արվեստագետների պատկերող խմբակային դիմանկար, բազմաֆիգուր-բազմածավալ կտավ, որը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, Պետական մրցանակների դափնեկիր Դմիտրի Նալբանդյանը ստեղծել է 1974-1976[1][2] թվականներին: Գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում:

Բովանդակություն

Կտավում նկարիչը պատկերել է հավաքույթ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնակարանում, որին ներկա են հայ ստեղծագործ մտավորականության հիմնական ներկայացուցիչները, այդ թվում գրողներ, նկարիչներ, կոմպոզիտորներ:

Կտավում պատկերված են՝

Հիմնական հոդված՝ Վերնատուն

Վերնատունը հայ գրական ակումբ-խմբավորում է, որը գործել է 1899 թվականից մինչև 1908 թվականներին: Հիմնել է Հովհաննես Թումանյանը: Խմբավորման հանդիպումները տեղի են ունեցել Թումանյանի Թիֆլիսի բնակարանում՝ Բեհրության փողոցի № 44 տան ամենավերին՝ չորրորդ հարկում (վերնատանը)։ Վերնատան մշտական անդամներն են եղել՝ Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկոլ Աղբալյանը: Մշտական անդամներից բացի՝ Վերնատան հանդիպումներին ներկա են եղել նաև բազմաթիվ այլ հայ գրողներ, արվեստագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ, գրականասեր մարդիկ՝ Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Վրթանես Փափազյանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գևորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը և այլք։

Ստեղծագործությունը 1978 թվականին արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալի[3]:

Նկարում պատկերված որոշ գործիչներ Վերնատան գոյության տարիներին արդեն ողջ չեն եղել[4]։

Wikipedia.com

3. Կարդա՛ Թումանյանի ,,Հսկան,, ստեղծագործությունը:
Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:

1-Ժաժ տալ- տեղից չշարժվել
Գրի՛՛ր ստեղծագործության ասելիքը՝ արտահայտելով քո վերաբերմունքը:

Ստեղծագործության ասելիքը այն է որ եթե դու ուժեղ ես չպետք է թույլին տիրանաս

18.02.2021

Դասարանում 

Տնային աշխատանքի քննարկում

Կարդա՛ Կոմիտասի նամակը՝ ուղղված Հովհաննես Թումանյանին: Նամակը փոխադրի՛ր գրական հայերեն:

Սիրելի Յովհաննէս,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ինչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:

Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի. դաշնամուրի հոգ մի անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն եւէթ բառերը բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով եւ երգերով: Իսկ միւս բաները` երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:

Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչեւ ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եւրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչեւ ՙԱնուշը՚ լրացնենք:

Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարեւներս յիշիր:

Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:

Համբոյրներով` քո Կոմիտաս

Տնային աշխատանք

Կարդա՛. Թումանյան ,,Ինքնակենսագրություն,,

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը


Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:
Աառանձնացրու որևէ դրվագ, որը քեզ համար ամենատպավորիչն էր:

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

17.02.2021

Դասարանում 

1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

Անսահման երջանկություն

Միջնադարի արձաններ

մեկամսյա ճամբար

անծանոթ շրջակայք

մեծագույն բանաստեղծ

 2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկմետրանոց երկգլխանի օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի ցուցանմուշը ձեռք է բերել տասնամյա մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ սանտիմետրանոց ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

Մեկ մետր երկարություն ունցող երկգլխանի օձ էր ապրում

Տնային աշխատանք

Վերհիշե՛ք Թումանյանի ,,Իմ երգը,, և ,,Պատրանք,, բանաստեղծությունները: Եթե անգիր չգիտեք, սովորեք: 

1. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը աշխարհի յոթ հրաշալիքներից են: Անապատականները Սֆինքսը «Սարսափի հայր» են անվանում: Մարդու գլխով ու առյուծի մարմնով ժայռակերտ արձանն առավել սարսափազդու է գիշերը, երբ լուսնի վառ լույսի ներքո նրա ստվերոտ խոր դիմագծերը հատուկ արտահայտություն են ստանում: Արձանը գլխակապ էլ անի, որպիսին միայն փարավոններն են կրում:

Հին Եգիպտոսում ամեն մի մահկանացու բուրգին մոտենալու իրավունք չուներ: Սֆինքսը, որ հավանաբար փարավոնի արձան է, հսկում էր փարավոնների հավերժական հանգիստը:

Եգիպտական-բուրգեր

անապատական շրջայց

2. Ընդգծի՛ր գոյականները:

Պատմություն, վազք, սրբել, մաքուր, ճշտապահ, մաքրասեր, պահարան, գրիչ, ձեռք, ջուր, ջրել, նկարել, հյութ, պայուսակ, բաժակ, վարորդ, ապակեպատ, դուռ:

պահարան, գրիչ, ձեռք, ջուր, ջրել, նկարել, հյութ, պայուսակ, բաժակ, վարորդ, ապակեպատ, դուռ:

3.Առանձնացրու՛ անձնանիշ և իրանիշ գոյականները:

Մարդ, հատակ, մահճակալ, բուժքույր, մայրիկ, դերասան, ջուր, ափսե,  լրագրող, ուսուցիչ, մարզիչ, մարզասենյակ:

Մարդ մահճակալ մայրիկ ափսե լրագրող ուսուցիչ մարզասենյակ

4. Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի

Պատասխան/հյութալի/

դ. սեղան

5. . Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ

դ. Դյութիչ 

Պատասխան/քննիչ/

16.02.2021

Դասարանում

Թումանյան ,,Փարվանա,,

Տնային աշխատանքԿարդա՛ ,,Ինչպես Թումանյանը կտավներ,, փրկեց,, : 

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը և 8-9 նախադասությամբ արձակ շարադրի՛ր բովանդակությունը: 
Փորձի՛ր պազել՝ ինչ է բալլադը: 

բալլադի, [գոյական]
1. (գրականագիտություն) Քնարական փոքրիկ վիպերգ, որի մեջ բանաստեղծը հաղորդում Է ոչ միայն իր հույզերն ու մտքերը, այլև դրանք առաջացնող դեպքերը՝ երևույթները ևն:
2. (երաժշտություն) Ձայնական կամ գործիքային երաժշտական երկի մի տեսակ:


Նայի՛ր ,,Փարվանա,, բալլադի մուլտֆիլմը: 
Գրի՛ր քո կարծիքը մուլտֆիլմի մասին:

Մուլթֆիլմը շատ հետաքրքիր էր

15.02.2021

Դասարանում 

Առաջադրանքների քննարկում

,,Ես կարդում եմ Տերյան,, վերնագրով պատում գրե՛ք՝ ներկայացնելով ինչ եք     կարդացել Տերյանից, ինչպիսինն է ձեր կարդացած Տերյանը և այլն: Ամփոփում ենք նախագիծը (7-8 նախադասություն):

Տնային աշխատանք

Թումանյանը՝ հեքիաթագիր

1.Շարքից ընտրել և կարդալ երեք հեքիաթ: 

2. Բառարանի օգնությամբ բացատրել անհասկանալի բառերը: 

3. Գրավոր ներկայացնել հեքիաթների ասելիքը, հետաքրքիր  հատվածներ, ձեր կարծիքը հեքիաթների վերաբերյալ: 

12.02.2021

Դասարանում

Ընթերցանություն գրադարանում

Տնային աշխատանք

Հետազոտական աշխատանք. 1. համացանցից պարզի՛ր, թե Տերյանի բանաստեղծություններից որոնք են երգեր դարձել,

 ի՞նչ հետաքրքիր կատարումներ կան:
2. Համացանցից գտի՛ր և կարդա Տերյանը ,,Չեմ դավաճանի իմ Նվարդին,, բանաստեղծությունը, 

պարզի՛ր, թե ինչու է այս բանաստեղծությունը գրել  Տերյանը և ինչ նկատի ունի:

11.02.2021

Մայրենիի ֆլեշմոբ. քննարկել:

Կարդում ենք Տերյան 

Տնային աշխատանք

Կարդա՛.  Տերյանի վերջին ժամերը

1. Աղուհաց, կեսօր, առևտուր բառերով և աղ ու հաց, կես օր, առ և տուր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Կռվի թեժ պահին այրուձին (հեծյալ զորքը) օգնության հասավ:

Ես շատ եմ տեսել այր (տղամարդ) էլ, ձի էլ, բայց սրանք իրար շատ հարմար են: 

2. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:

Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

10.02.2021

Դասարանում 

Բառարանային ֆլեշմոբ

Տնային աշխատանք

 Մասնակցել մայրենիի ֆլեշմոբին

09.02.2021

Դասարանում

Նախագծերի քննարկում: 

Կիսատ առաջադրանքների ավարտում: 

Տնային աշխատանքԳարուն
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:
  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:
  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:
  • Դուրս գրի՛ր մակդիրները:
  • Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

08.02.2021

Դասարանում 

Բառարանային ֆլեշմոբ

Տնային աշխատանք

1. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝

բըրդ-բրդբրդել:

Մըրթ, կըրթ, սըրթ ,կըռ, մըռ, բըռ:

2. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Սառցաբեկոր, կերակրափող, գերազանցել, …:

Բ. Դուրս գալ, վազ տալ, գործ անել, …:

3. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով:

Կանգ առնել, մոտ գալ, շուռ գալ, քարշ տալ, ցույց տալ:

4. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ:

05.02. 2021

Դասարանում 

Ընթերցանություն գրադարանում: Տնային աշխատանքՀամացանցից ինքնուրույն ընտրել Տերյանի որևէ բանաստեղծություն, անգիր սովորել, տեսագրել կամ ձայնագրել, հրապարակել բլոգում: Հղումն ուղարկեք tatev.abrahamyan @mskh.am էլ. փոստին: 

04.02.2021

Դասարանում

Գարնան քաղաքում
 Լցվում է փողոցն աղմուկ ուշարժում,Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,Փայլում են տներն արևի փոշում,Երկինք են պարզվում ծառերը վտիտ…Դեռ չչորացած բուլվարի վրաՃչում են զվարթ մանուկն՚երն արդեն.Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմաԵվ հայացքները նետ են իրար դեմ…Մայթի քարերը հարազատ են քեզ —Քեզ նոր է թվում երգը հնամյա.Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,Եվ տխրությունդ անուշ է հիմա…Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,Տիկիններ շքեղ և ծիծաղելի —Բոլորը հիմա սիրելի են քեզ,Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,Բացվում են հիմա արևի փոշում.Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
  • Բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրու:

Տնային աշխատանքՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…1. Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը, ի՞նչ է նշանակում հայտնություն բառը, ինչքանով է այն համապատասխանում բանաստեղծությանը:2. Բացատրի՛ր. Սիրտըս անուշ խոցեցիրԱրևավառ քո սրով,
3. Ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
4. Ո՞ր տողերն են տխուր տրամադրություն արտահայտում: 
5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրներ:

03.02.2021

Դասարանում

Բանաստեղծությունների քննարկում: 

Տնային աշխատանք

Կարդա՛ . ,,Տերյանը՝ հիշողություններում,,

1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով կարող է տեղավորվել մեր ժամանակների մի շենք:

2. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

02.02.2021

Դասարանում

,,Մթնշաղ,, բանաստեղծության քննարկում, նախորդ առաջադրանքների ստուգում:

Տնային աշխատանքՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑԱստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

  • Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն:
  • Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները:
  • Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում;
  • Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության:
  • Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:

01.02.2021

Դասարանում 

Տերյանական օրեր

Մթնշաղ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

  • Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: Մթնշաղ, խոհուն, անձավ, նինջ, խորհրդավոր, անսահման:
  • Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:
  • Գրավոր վերլուծի՛ր բանաստեղծությունը, ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: 
  • Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով: 

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտԿապույտ մութի աշխարհումՈրպես երազ մոռացումի անձավումԹվում է, թե անեզր է ամեն ինչ Կյանքը՝ մի անսահման քաղցր նինջ: 
Տնային աշխատանքԱնգիր սովորել ,,Մթնշաղ,, բանաստեղծությունը:Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ Տերյանի մասին, մշակել, խմբագրել, տեղադրել բլոգում՝ նշելով աղբյուրը: Կարողանալ հավաքած տեղեկությունները բանավոր ներկայացնել դասարանում: 

Author:

Բարև ձեզ ես Համլետ Ղազարյանն եմ շատ եմ սիրում զբաղվել իմ ընկերների հետ խաղալ նրանց հետ և կարդալ գրքեր

Leave a comment